Միրզոյան. Պատրաստ ենք վերսկսել բանակցությունը ԼՂ կարգավիճակի շուրջ - Mediamax.am

Փետրվար 20, 2026
2379 դիտում

Միրզոյան. Պատրաստ ենք վերսկսել բանակցությունը ԼՂ կարգավիճակի շուրջ


Լուսանկարը` ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները ԼՂ-ի կարգավիճակի շուրջ:

Ըստ ԱԺ մամուլի ծառայության, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը նա նշել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարեւորագույն հարց է շարունակում մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:

 

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի հայտարարության համապատասխան դրույթը:




Մեր ընտրանին