ՌԴ սակրավորները Արցախում հայտնաբերել են մեծ թվով արգելված զինամթերք - Mediamax.am

Մարտ 02, 2026
11726 դիտում

ՌԴ սակրավորները Արցախում հայտնաբերել են մեծ թվով արգելված զինամթերք


Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի սակրավորները Ստեփանակերտում «հայտնաբերել են հսկայական քանակությամբ М-85 «Колокольчик» տեսակի չպայթած կասետային զինամթերք»:

Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

 

Միջազգային օրենսդրությունն արգելում է խիտ բնակեցված տարածքներում կասետային զինամթերքի օգտագործումը:

 

«Մեր սակրավորները հայտնաբերում են հսկայական քանակությամբ լքված եւ չպայթած զինամթերք շփման գծում: Ականազերծվել են դեպի հայկական և ադրբեջանական զորքերի մարտական դիրքեր տանող ճանապարհները: Լաչինի միջանցքի երկայնքով, մի շարք կամուրջների վրա եւս հայտնաբերվել էր պայթեցման պատրաստ զինամթերք, որը հաջողությամբ չեզոքացվել է մեր սակրավորների կողմից»,- ասել է գեներալ Ստավիցկին:

 

Նա հայտնել է նաեւ, որ «մենք հանդիպում ենք անօդաչու թռչող սարքերի մնացորդների, որոնց վրա կա սպառազինություն»:




Մեր ընտրանին