Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում - Mediamax.am

Փետրվար 23, 2026
1823 դիտում

Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը քննարկվել է` հաշվի առնելով հակամարտության գոտում ամբողջական հրադադար հաստատելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը», - հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:




Մեր ընտրանին