Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներին եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ծավալվող իրավիճակը՝ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո:
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: