Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում նշել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը:
Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Բորելը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա ջանքեր գործադրել հակամարտության տեւական խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ ընդգծել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: