Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Հայաստանում «չպետք է որեւէ պատրանք լիներ» Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների հետ կապված:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախարարը ռուսաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է.
«Որեւէ պատրանք չպիտի լիներ, որ Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները պետք է հավերժ մնան այն վիճակում, որում գտնվում էին մեկ ամիս, մեկ ու կես կամ երկու ամիս առաջ: Կարծում եմ, որ պատասխանատու մարմինները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ ինչ-որ փուլում այս կարգավորումը պետք է իրականացվեր համաձայն այն սկզբունքների, որոնք երկար տարիներ եղել են բանակցային սեղանին, առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ բացել, իմ կարծիքով, կատարյալ ճանապարհ այդ հակամարտությունը առանց որեւէ արյունահեղության լուծելու համար»,- ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ԱԳ նախարարը նշել է.
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ կարգավիճակը որոշվելու է՝ կախված այն հանգամանքից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք մենք բոլորս՝ օգնելու վերականգնել էթնո-դավանաբանական ներդաշնակությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել էր երկար տարիներ, մինչեւ այնտեղ սկսվեց պատերազմը, որը սարսափելի հետեւանքներ ունեցավ»:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար արհեստական ժամկետներ չպետք է սահմանվեն»,- նկատել է Լավրովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: