Ռուս խաղաղապահները ուղղաթիռներ կօգտագործեն - Mediamax.am

Մարտ 03, 2026
2923 դիտում

Ռուս խաղաղապահները ուղղաթիռներ կօգտագործեն


Լուսանկարը` http://komotoz.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ին, ուղղաթիռները կօգտագործվեն հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների գոտիների օդային մոնիտորինգի, ինչպես նաեւ դժվար հասանելի վայրեր անձնակազմի տեղափոխման համար:

 

Ուղղաթիռները Երեւանի օդանավակայան են տեղափոխվել Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով:




Մեր ընտրանին