Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ասել է.
«Գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ դրանք չէին կոնկրետացվել համատեղ հայտարարության մեջ»:
Նա հավելել է, որ խոսք չի գնացել տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պահպանության մասին: «Եվ ես չեմ կարող ասել, արդյո՞ք դա կդառնա նրանց պարտականությունների մաս, թե ոչ», - ասել է Պեսկովը:
Պուտինի խոսնակը նաեւ ասել է, որ Թուրքիայի հայտարարությունը Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու մասին հակասում է Կրեմլի տեսակետին:
«Դա չի համապատասխանում մեր ընկալմանը», - ասել է նա: Պեսկովը հստակեցրել է, որ կենտրոնը պետք է տեղակայվի «բուն Ադրբեջանի տարածքում»:
Նոյեմբերի 10-ին Պեսկովն ասել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը նշված չէ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, եւ դա «առանձին համաձայնության առարկա է»: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տարածքն է հիշատակվում կենտրոնի հնարավոր ստեղծման հետ կապված, նա շեշտել էր, որ «դա Ղարաբաղը չէ»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայություն նախատեսված չէ: Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: