Արցախի նախագահը դիմել է ՀՀ քաղաքական ուժերին - Mediamax.am

2875 դիտում

Արցախի նախագահը դիմել է ՀՀ քաղաքական ուժերին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր դիմել է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձեւավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու եւ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու եւ տեղում քննարկումներ ծավալելու համար:

 

Վաղը՝ նոյեմբերի 11-ին պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին: Այնուհետեւ հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ»,- հայտարարել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին