Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել Բերձորի հատվածում - Mediamax.am

Մարտ 07, 2026
2562 դիտում

Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել Բերձորի հատվածում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ թշնամական ուժերի հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը եւս ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

 

«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:

 

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:




Մեր ընտրանին