Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագում SPD խմբակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն առաջարկել է քննարկել արցախյան պատերազմում ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:
Առաջարկը մեծ արձագանք է գտել խմբակցություններում:
«Այս պատերազմում մարդկության դեմ եւ ռազմական հանցագործությունների հեղինակներին պետք է հստակ բացատրենք, որ իրենք պատասխանատվությունից չեն խուսափելու: Մենք հետեւելու ենք ուշի ուշով, փաստագրելու ենք եւ հնարավոր բոլոր միջոցներով պատասխանատվության ենք ենթարկելու նրանց:
Որ դեպքերում հնարավոր լինի՝ դա կանենք միջազգային դատարանի միջոցով, իսկ եթե դա բավարար չլինի՝ պետք է քննարկենք հատուկ տրիբունալ ստեղծելու հարցը: Մենք պետք է այս ուղերձը հստակ հղենք եւ զբաղվենք դրա իրագործմամբ», - ասել է Ֆրանկ Շվաբեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: