Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է.
«Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում` շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաեւ Եվրոպայում վերջին ողբերգական իրադարձությունները եւ դատապարտվել են ահաբեկչության բոլոր դրսեւորումները:
















