Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վերաբերյալ հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած հրադադարի տապալումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետ է նշմարվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ արդեն իսկ չափազանց մեծ զրկանքներ է կրել եւ որի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի: Մեկամսյա մարտերից հետո վաղուց ժամանակ է, որպեսզի նախագահ Թրամփը անմիջականորեն ներգրավի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդներին՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը եւ դադարեցնելու ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ»:
Բայդենն ընդգծել է, որ թեեւ Թրամփը քարոզարշավների հանրահավաքների ընթացքում պարծենում է իր՝ գործարքներ կնքելու հմտություններով, նա պետք է անձամբ ներգրավվեր այս պատերազմը դադարեցնելու գործում:
«Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի եւ չհրաժարվի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բանաձեւի պահանջներից՝ դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին, եւ կոչ անել Թուրքիային եւ Ռուսաստանին դադարեցնել հակամարտության սրումը զենքի, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաեւ վարձկանների տրամադրմամբ: Միացյալ Նահանգները, մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու մարտերը, եւ առաջ մղեն միջազգային մարդասիրական օգնությունը՝ վերջ դնելու տառապանքներին. իմ վարչակազմի դեպքում դա հենց այն է, ինչ մենք կանենք», - նշված է Ջո Բայդենի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: