Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության բանակը հայտնում է, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Հոկտեմբերի 27-ի երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Մարտունի քաղաքը, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
















