Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանին զենք մատակարարելու մեջ - Mediamax.am

Մարտ 03, 2026
9509 դիտում

Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանին զենք մատակարարելու մեջ


Լուսանկարը` vestnikkavkaza.net


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ «Գյումրիում տեղակայված ռուսական բազայից պարբերաբար մատակարարումներ են իրականացվում հայկական զինված ուժերին»:

Ինչպես հայտնում է Trend-ը, Ալիեւը իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «թուրքական զորքերի մասնակցությունը Ղարաբաղի գործողություններին սուտ է»:

 

«Մենք չենք ասում, թե քանի ռուսական ՄիԳ-29, Սու-30 ինքնաթիռ կա Հայաստանի տարածքում: Մենք չենք խոսում այն մասին, որ հինգ հազար ռուսական զինծառայող տեղակայված են Գյումրիի բազայում, եւ, մեր տվյալների համաձայն, այնտեղից պարբերաբար մատակարարումներ են արվում Հայաստանի զինված ուժերին: Ի տարբերություն նրա, ինչ ասում են, մեր մասին, սրանք փաստեր են», - նշել է Ադրբեջանի նախագահը:

 

Նա հավելել է, որ «յուրաքանչյուրը, ով մեղադրում է Ադրբեջանին, նախ պետք է ինքն իր հարցերը պարզի»:




Մեր ընտրանին