Գրիգորյանն ու Պատրուշեւը քննարկել են իրավիճակը շփման գծում - Mediamax.am

1281 դիտում

Գրիգորյանն ու Պատրուշեւը քննարկել են իրավիճակը շփման գծում


Լուսանկարը` gazeta.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

ԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաեւ Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը:

 

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

 

Նիկոլայ Պատրուշեւն ընդգծել է հակամարտության՝ միմիայն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին