Թուրքիան նորից խոսում է իր մասնակցության անհրաժեշտության մասին - Mediamax.am

Փետրվար 26, 2026
3599 դիտում

Թուրքիան նորից խոսում է իր մասնակցության անհրաժեշտության մասին


Լուսանկարը` www.middleeastmonitor.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի մասնակցության:

Ըստ ՏԱՍՍ-ի, CNN Turk–ին տված հարցազրույցում Օքթայն ասել է.

 

«Ռուսաստանը փորձել էր լուծում գտնել և բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա անել չհաջողվեց: Այն, որ Թուրքիան ներկա չէր բանակցությունների սեղանին, մեծ բացթողում էր: Ալիեւը հայտարարել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»:

 

Ֆուաթ Օքթայն ասել է, որ «Ռուսաստանը այն երկրներից մեկն է, որի հետ Թուրքիային հաջողվել է առավել առողջ հարաբերություններ կառուցել»:

 

«Մենք կարող ենք խնդիրներ ունենալ, բայց կարող են լինեն նաև ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել միասին: Եթե այս առումով ինչ-որ բան փոխվի, ապա Թուրքիան անկեղծորեն կհայտարարի այդ մասին», - ասել է Թուրքիայի փոխնախագահը:




Մեր ընտրանին