Պեսկով. «Աշխատանքները շարունակվում են» - Mediamax.am

1788 դիտում

Պեսկով. «Աշխատանքները շարունակվում են»


Լուսանկարը` https://www.rbc.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվա հնարավոր այցի մասին հարցին, Դմիտրի Պեսկովն ասել է.

 

«Աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու եւ կարգավորման գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական դաշտ բերելու ուղղությամբ: Ավելին չեմ կարող ասել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին