Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ երեկոյան հարավային ուղղությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է:
Նա նշել է, որ վաղ առավոտից հյուսիսային եւ հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել:
«Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել մեկ-երկու գրոհից հետո, իսկ հարավային ուղղությամբ տեւական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: