Հարավում իրավիճակը շարունակում է թեժ մնալ - Mediamax.am

Մարտ 04, 2026
1515 դիտում

Հարավում իրավիճակը շարունակում է թեժ մնալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ հարավում իրավիճակը շարունակում է թեժ մնալ։

Նա փաստել է, որ Ադրբեջանն այս անգամ եւս չի պահպանել մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը եւ վաղ առավոտից վերկսել է ռազմական գործողությունները։

 

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հյուսիսում հակառակորդը որեւէ արդյունքի չի հասել եւ հետ է շպրտվել։

 

Հարավում Ադրբեջանը գործողություններ է վարել երկու ուղղությամբ, որոնցից մեկում ունեցել է տեխնիկայի եւ զինամթերքի էական կորուստներ։ «Երկրորդ ուղղության վրա ունեցել են որոշակի տեղաշարժեր», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պատերազմի կրակային մեծ խտության պայմնաններում «առանձին բնագծերի կամ տեղանունների քննարկումը ակտուալ չէ»։

 

Ժամը 20:30-ի տվյալներով հայկական կողմը խոցել է հակառակորդի 9 ԱԹՍ, որոնցից երկուսը՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքում։




Մեր ընտրանին