Էրդողան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են տալիս Հայաստանին - Mediamax.am

Մարտ 08, 2026
13702 դիտում

Էրդողան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են տալիս Հայաստանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Էրդողանն ասել է.

 

«Ի՞նչ է ասում Մինսկի եռյակը ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում ՝ զենքի տեսքով», - ասել է Թուրքիայի նախագահը:

 

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը խախտել է այսօր հայտարարված հումանիտար զինադադարը:




Մեր ընտրանին