Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն առայժմ չի սատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում Ռուսաստանի ռազմական դիտորդներին ընդգրկելու գաղափարին:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այդ մասին ասել է El Mundo թերթին տված հարցազրույցում:
«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, եւ մենք չենք կարծում, որ այդ զինվորականներին ուղարկելն հիմա տեղին է», - ասել է Հաջիեւը:
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել էր.
«Հիմա ոչ թե խաղաղապահները պետք է մասնակցեն վերիֆիկացման մեխանիզմին, այլ ռազմական դիտորդները, դա արդեն բավական կլիներ: Միանգամայն ճիշտ կլինի, եթե այդ լինեն մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական խոսքը կողմերինն է: Իհարկե, մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ մեր դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերության հարաբերությունները հաշվի կառնվեն Երեւանում եւ Բաքվում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: