Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Լեւոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն ու ռազմական գործողությունների ընթացքը»:
«Անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտությունում երրորդ կողմի ու վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: