Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ Հադրութ քաղաքը լիարժեք վերահսկվում է Արցախի Պաշտպանության բանակի կողմից:
Քաղաքի մերձակայքում շարունակվում են հակառակորդի դիվերսիոն խմբերի անդամների վնասազերծման գործողությունները, նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ այսօր օրվա ընթացքում հակառակորդը ակտիվ գործողություններ է իրականացրել գրեթե բոլոր ուղղություններով՝ ակտիվորեն կիրառելով օդուժ եւ ԱԹՍ-ներ:
Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում տեղի չի ունենում, քանի որ Ադրբեջանը չի թույլատրում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը մարտական գործողությունների գոտի, իսկ առանց վերջիններիս այդ աշխատանքները չեն կարող իրականացվել:
















