Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանի վարչապետը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»:
Այս մասին Ալիեւը հայտարարել է այսօր RBC հեռուստաալիքի եթերում այսօր հեռարձակված հարցազրույցում, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
«Հայաստանի ղեկավարությունը վերջապես պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել վերջնագրերի, վիրավորանքների եւ շանտաժի լեզվով: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որեւէ մեկի հետ շփման նման ձեւ՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ առավել եւս արտերկրում: Բայց երբ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց բոլորիս, երբ վիրավորեց ադրբեջանցիների զգացմունքները, նա պետք է պատժվեր դրա համար, եւ մենք դա արեցինք: Եվ թող նա շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»», - ասել է Ալիեւը:
Նա նաեւ հայտարարել է, որ «Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում չէր պնդում Հայաստանի լիակատար կապիտուլյացիան»:
«Մենք ելնում էինք նրանից, որ, իհարկե, նախընտրելի է լուծել հակամարտությունը քաղաքական ճանապարհով: Այդ պատճառով, Մոսկվայում կայացած խորհրդակցությունների շրջանակներում մենք նրանցից լիակատար կապիտուլյացիա չէինք պահանջել», - ասել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: