Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրվել է կրակի դադարի հրաման։
Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից արցախա-ադրբեջանական սահմանին մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: