Միշել Բաչելետ. Ոչնչացված ենթակառուցվածքի ճնշող մեծամասնությունը ԼՂ-ում է - Mediamax.am

9093 դիտում

Միշել Բաչելետ. Ոչնչացված ենթակառուցվածքի ճնշող մեծամասնությունը ԼՂ-ում է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող եւ ընդլայնվող ռազմական գործողությունների հետեւանքով խաղաղ բնակիչների կրած տառապանքի առթիվ:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր հրետանային հարվածներ են հասցվել մի շարք քաղաքների եւ գյուղերի: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 8-ի դրությամբ ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է շուրջ 53 քաղաքացիական անձ, ներառյալ երեխաներ:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ «ավերվել են մեծ թվով շենքեր, ներառյալ տներ, դպրոցներ եւ քաղաքացիական այլ օբյեկտներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,

 

«Խորապես մտահոգիչ է, որ վերջին օրերին տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիական բնակավայրերը թիրախավորվում եւ գնդակոծվում ծանր զենքով հակամարտության տարածքում եւ դրա շրջակայքում», - ասել է Բաչելետը:

 

Գերագույն հանձնակատարն ընդգծել է՝ խորապես մտահոգիչ են հաղորդագրություններն այն մասին, որ հակամարտության տարածքում կասետային զինամթերք է օգտագործվում:

 

«Նման զինամթերքի օգտագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Նաեւ կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են «Կլաստերային զինամթերքի մասին» կոնվենցիան, որն իսպառ արգելում է դրանց օգտագործումը», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին