Նոր վկայություններ պատերազմում վարձկանների մասնակցության մասին - Mediamax.am

3949 դիտում

Նոր վկայություններ պատերազմում վարձկանների մասնակցության մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Asia Times պարբերականը նոր վկայություններ է ներկայացրել Արցախում ընթացող պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության մասին:

«Թուրքիան տեղակայել է սիրիացի վարձկաններին Ղարաբաղի պատերազմում» հոդվածում Asia Times-ը ներկայացնում է նրանցից մեկի՝ «Մալիք շահի բրիգադ» խմբավորման անդամ Հալեդի խոսքերը:

 

Նա պատմել է, որ իրենց 25 հոգանոց խումբը Ադրբեջան է ժամանել պատերազմի մեկնարկից 2 շաբաթ առաջ: «Սեպտեմբերի 14-ից մենք Սիրիայից ավտոբուսով գնացինք Քիլիս, որը Թուրքիայի հարավում է: Այնտեղից մեքենաներով մեզ տարան Գազիանտեպ, հետո ինքնաթիռով՝ Ստամբուլ, այնտեղից էլ՝ Ադրբեջան», - ասել է նա:

 

20-ամյա Հալեդն ասել է, որ Հոմսից հեռանալուց հետո մոր եւ քրոջ հետ ապրում էր Հալեպի հյուսիսում գտնվող վրանային ավանում: Գումար աշխատելու նպատակով ցանկանում էր կռվել Լիբիայում, սակայն երբ իմացավ, որ այնտեղ այլեւս չեն տանում, հավաքագրվեց Ադրբեջան գնալու համար, որտեղ ամսական պետք է 1 500 դոլար ստանար:

 

Asia Times-ը զրուցել է նաեւ «Սուլթան Մուրադ» խմբավորման 42-ամյա անդամ Ահմադի հետ, ով եւս ցանկանում էր Ադրբեջան մեկնել գումարի համար՝ իր 5 երեխաներին կերակրելու համար: Նա պատմել է, որ սեպտեմբերի 16-ին 50 այլ տղամարդկանց հետ Հալեպից ուղեւորվել է Թուրքիայի հարավ, սակայն Քիլիսի թուրքական ռազմաբազայում իրեն մերժել են՝ ասելով, որ արդեն երիտասարդ չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին