Մոսկվան փորձում է նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել - Mediamax.am

3181 դիտում

Մոսկվան փորձում է նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններ կազմակերպելու հնարավորությունն ու հնարավոր ժամկետը:

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ: Ի դեպ, մենք առաջարկել ենք մոսկովյան պլատֆորմ տրամադրել՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- ասել է Մարիա Զախարովան՝ նշելով, որ այս ձեւաչափով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների շուրջ խորհրդակցություններ են անցկացնում:

 

Նա նաեւ ասել է, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների կայանալիք հանդիպման օրակարգում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ստեղծված «ծայրահեղ բարդ» իրավիճակը:

 

«Ռուսաստանը, ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

հետեւողականորեն ջանքեր է գործադրում կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ եւ բանակցային գործընթացի վերսկսման համար»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին