Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այսօր հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների ու ահաբեկիչների ներթափանցման փորձերը կանխելու անհրաժեշտության մասին։
Ըստ ՌԻԱ Նովոստի-ի, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում՝ Կրասնովն ասել է.
«25 տարի շարունակ մենք ԱՊՀ տարածքում համատեղ ստեղծել ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ եւ չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը: Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանել մարդկանց եւ ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, այդ թվում `կանխելով հակամարտության տարածք ներթափանցելու վարձկանների եւ ահաբեկիչների ցանկացած փորձ»:
















