Արցախի նախագահ. «Ցավոտ կորուստներ ենք հասցնում թշնամուն» - Mediamax.am

Մարտ 02, 2026
2228 դիտում

Արցախի նախագահ. «Ցավոտ կորուստներ ենք հասցնում թշնամուն»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ եւ ծանր մարտերը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին»:

 

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու եւ հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

 

Համոզված եմ, որ աշխարհում այլեւս չկա որեւէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

 

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար»,- ասված է Արցախի նախագահի հայտարարության մեջ:




Մեր ընտրանին