Երևան: Մեդիամաքս: Բաքուն անհրաժեշտ չի համարում ներգրավել երրորդ կողմին, այդ թվում `Ռուսաստանին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին hայտնել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը:
«Ադրբեջանական բանակը հաջողությամբ կատարում է գրավյալ տարածքների ազատագրման խնդիրները: Հակահարվածն իրականացվում է Ադրբեջանի տարածքում՝ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս իրավիճակում մենք երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն չենք տեսնում », - ասել է Մահմուդովը՝ պատասխանելով Մոսկվայից ռազմական միջնորդության հնարավորության մասին հարցին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: