Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:
«Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացին վերադառնալու հարցում կողմերին աջակցելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարության համաձայն», - ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
















