Հադրութում «Սմերչ»-ի հարվածից վիրավորներ կան - Mediamax.am

1727 դիտում

Հադրութում «Սմերչ»-ի հարվածից վիրավորներ կան


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը «Սմերչ» հրետանային համակարգից հարվածներ է հասցրել Արցախի Հադրութ քաղաքին։

Ըստ Հովհաննիսյանի, կան վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

 

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հարվածել էր Մարտունի քաղաքին, ինչի հետեւանքով 4 բնակիչ էր զոհվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին