ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում - Mediamax.am

1867 դիտում

ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան հույս ունի, որ Վաշինգթոնի հետ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կօգնի ելք գտնել տարածաշրջանում ներկա տագնապալի իրավիճակից:

Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինտենսիվ կապի մեջ են այս հարցի շուրջ:

 

«Հույս ունենք, որ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Երկխոսությունն ուղղված է քաղաքական խթանի ձեւավորմանը, որը կօգնի նվազեցնել լարվածությունը, կայունացնել իրավիճակը տարածաշրջանում», - ասել է նա:

 

Միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման «վերաբերվում է մի շարք երկրների եւ կա փորձարկված ձեւաչափ, եւ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը չի փոխարինում կամ այլընտրանք չէ այդ ձեւաչափին»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին