Պուտինը, Մակրոնն ու Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը - Mediamax.am

Փետրվար 13, 2026
4280 դիտում

Պուտինը, Մակրոնն ու Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը եւ Էմանյուէլ Մակրոնն այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Նրանք նաեւ Արդբեջանին եւ Հայաստանին կոչ են արել առանց նախապայմանների վերականագնել ԼՂ կարգավորման բանակցությունները:

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորվել բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու վերականգնել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ», - ասված է փաստաթղթում:




Մեր ընտրանին