Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է, նշել է նա:
Տեղեկություններ կան այն մասին, որ գիշերը խոցվել են իսրայելական արտադրության հարվածային Harop անօդաչու թռչող սարքեր:
















