Իլհամ Ալիեւը մտադիր է նշել իր 100-ամյակը Ղարաբաղում - Mediamax.am

15724 դիտում

Իլհամ Ալիեւը մտադիր է նշել իր 100-ամյակը Ղարաբաղում


 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հետ

Լուսանկարը` www.president.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է նշել իր 100-ամյակը Լեռնային Ղարաբաղում:

Դեկտեմբերի 24-ին, իր 50-ամյակի օրը, Ադրբեջանի նախագահը տիկնոջ հետ մասնակցել էր Լաչինի փախստականների համար նոր ավանի բացմանը:

 

Մեդիամաքսը մեջբերում է մի հատված գյուղի բնակիչներից մեկի` Ջանեթ Ալիեւի եւ Իլհամ Ալիեւի զրույցից` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության հիման վրա.

 

Ջանեթ Ալիեւ. Անհրաժեշտություն չեմ տեսնում խոսել իմ տան թանկագին հյուրի` Մեհրիբան խանումի կողմից իրականացվող աշխատանքի մասին, քանի որ իրեն ստեղծած Ալահը պարգեւել է նրան նույնպիսի տաղանդ, ինչպիսին ուներ Մարգարեն: Ցանկանում եմ, որպեսզի նա ապագայում որպես Ադրբեջանի ներկայացուցիչ արժանանա Նոբելյան մրցանակի:

Նախագահ Իլհամ Ալիեւ. Մեհրաբանն առանց այդ էլ շատ մրցանակներ ունի:

 

Մեհրիբան Ալիեւա. Անչափ շնորհակալ են:

 

Ջանեթ Ալիեւ. Ուզում եմ ասել, որ երբ Մեհրիբան խանումը ելույթ է ունենում օտարերկրյա պետություններում, ես չեմ դադարում լսել նրա արժեքավոր խոսքերը:

 

Ջանեթ Ալիեւ. Այն, որ Դուք նշում եք Ձեր 50-ամյակը մեզ հետ, անփոխարինելի է: Դա անգնահատելի է: Ցանկանում եմ, որ Դուք նշեք Ձեր 100-ամյակը:

 

Նախագահ Իլհամ Ալիեւ. Ձեզ հետ միասին: Ղարաբաղում:

 

Ջանեթ Ալիեւ. Դուք այնքան ջանք եք գործադրում տեղահանվածների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ, գնահատում եք նրանց, թող Տերը պահապան լինի Ձեզ: Ձեզ ցանկանում եմ երկար տարիների կյանք, առողջություն, ընտանեկան երջանկություն:

 

Նախագահ Իլհամ Ալիեւ. Ես սովորաբար չեմ նշում ծննդյանս օրը:

 

Ջանեթ Ալիեւ. Դուք եկել եք մեր` տեղահանվածների մոտ, դա անփոխարինելի է:

 

Նախագահ Իլհամ Ալիեւ. Կշենք այդ օրը ձեզ հետ միասին Ղարաբաղի հողում”:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին