Ալիեւն ու Լուկաշենկոն ԼՂ հարցով հայտարարություն են ընդունել - Mediamax.am

7593 դիտում

Ալիեւն ու Լուկաշենկոն ԼՂ հարցով հայտարարություն են ընդունել


Իլհամ Ալիեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն
Իլհամ Ալիեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն

Լուսանկարը` http://sputnik.by/


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այնպիսի կարգավորման օգտին, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին»:

Բելառուսական Belta.by պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նոյեմբերի 28-ին Բաքվում Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած համատեղ հայտարարության մեջ։

 

«Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության եւ պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ադրբեջանի եւ Բելառուսի ղեկավարները կարեւորել են նաեւ խնդրի արագ կարգավորման համար ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը:

 

Հայտարարության համաձայն՝ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

 

Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ «Ադրբեջանը կարող է հույս դնել Բելառուսի վրա՝ որպես մոտ ընկերոջ»:

 

Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգեւատրվել է նաեւ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին