ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների - Mediamax.am

Փետրվար 24, 2026
7258 դիտում

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

 

Հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (12 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

 

Հոկտեմբերի 26-ին, հյուսիսարեւելյան ուղղությամբ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:




Մեր ընտրանին