Թբիլիսին ստուգում է ՀՀ նախագահի եւ աբխազների հանդիպման լուրը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
8902 դիտում

Թբիլիսին ստուգում է ՀՀ նախագահի եւ աբխազների հանդիպման լուրը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի ԱԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Ստեփանակերտում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության անդամների հանդիպման մասին:

Այդ մասին այսօր հայտնել է վրացական Interpressnews գործակալությունը, հրապարակելով Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության լուսանկարը, որում ՀՀ նախագահը ենթադրաբար պատկերված է աբխազական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

 

Անցած տարի Թբիլիսին կոշտ արձագանքեց Երեւանում կայացած ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի ոչ պաշտոնական հանդիպմանը: Վրաստանում ՀՀ դեսպանը հրավիրվել էր երկրի ԱԳՆ, իսկ Երեւանում նրա վրացի գործընկերը ՀՀ ղեկավարությանը «խորը մտահոգություն» էր հայտնել:




Մեր ընտրանին