Ակնկալում ենք ԼՂ խնդրի փոխզիջումային կարգավորում, ասել է Պուտինը - Mediamax.am

Հոկտեմբեր 02, 2025
8024 դիտում

Ակնկալում ենք ԼՂ խնդրի փոխզիջումային կարգավորում, ասել է Պուտինը


Վլադիմիր Պուտինը
Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` President.am


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարվածությունը թուլացնելու հարցում:

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով:

 

«Մենք կշարունակենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել «Ղարաբաղյան թնջուկի» լուծման որոնմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով: Հուսով ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան հասնել առկա հակասությունների փոխզիջումային կարգավորմանը, որտեղ ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Նա ընդգծել է, որ ԼՂ խնդրի շուրջ այսօր կայացած քննարկման ընթացքում հաշվի են առնվել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթաժողովի, ինչպես նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ օրերս կայացած հանդիպման արդյունքները:

 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՀՀ նախագահի հետ քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության հարցեր: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ հոկտեբերին Երեւանում նախատեսված է կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Ռուսաստանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին