Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարող ՀՕՊ կայանքներ են մշակվում - Mediamax.am

exclusive
23940 դիտում

Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարող ՀՕՊ կայանքներ են մշակվում


Blighter ընկերության արտադրության ՀՕՊ կայանքը՝ նախատեսված ԱԹՍ-ների դեմ պայքարի համար
Blighter ընկերության արտադրության ՀՕՊ կայանքը՝ նախատեսված ԱԹՍ-ների դեմ պայքարի համար

Լուսանկարը` Blighter.com

Մհեր Մարկոսյանը Սեյրան Օհանյանին է ներկայացնում ինստիտուտի մշակումները
Մհեր Մարկոսյանը Սեյրան Օհանյանին է ներկայացնում ինստիտուտի մշակումները

Լուսանկարը` Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ


ԼՂՀ Պաշտպանության Բանակը ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ընթացքում հարձակման ենթարկվեց հակառակորդի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից: Դրանց մի մասը Ադրբեջանը գնել էր Իսրայելից: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, հակառակորդը Արցախի երկնքում վերջին օրերին կորցրեց 15 ԱԹՍ: Հետագայում հակառակորդի ԱԹՍ-ները հայտնաբերելու ու ժամանակին հակազդելու համար հայ գիտնականների կողմից նոր ՀՕՊ համակարգեր են մշակվում:

 

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ ինստիտուտը այժմ համագործակցում է մի քանի կազմակերպությունների հետ ԶՈՒ-ի համար հատուկ ռադիոտեղորոշիչ կայան մշակելու ուղղությամբ, որը կֆիքսի շփման գիծը կամ պետական սահմանը հատած ԱԹՍ-ները:

Մհեր Մարկոսյանը Սեյրան Օհանյանին է ներկայացնում ինստիտուտի մշակումները Մհեր Մարկոսյանը Սեյրան Օհանյանին է ներկայացնում ինստիտուտի մշակումները

Լուսանկարը` Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ

«ԱԹՍ-ները սովորաբար պատրաստված են լինում կոմպոզիտային նյութերից (պլաստիկ, թուղթ, տարբեր մետաղներ եւ այլն), որոնք որոշ հաճախականությունների վրա դժվար են հայտնաբերվում առկա տեղորոշիչ կայանների կողմից: Հայաստանը ունի գիտական ներուժ ստեղծելու համապատասխան միջոցներ, որոնք կհայտնաբերեն եւ կչեզոքացնեն հակառակորդի հետախուզական ու հարվածային անօդաչուները: «Չեզոքացում» տերմինի տակ պետք է հասկանանք մի քանի բան՝ ֆիզիկական ոչնչացում, ղեկավարման կայանի հետ կապի խափանում կամ սխալ ինֆորմացիայի տրամադրում: Բոլոր ուղղություններով տարվում են աշխատանքներ, տարբեր գիտահետազոտական խմբերի միջեւ կատարվել է խնդիրների բաշխում»,-ասել է Մհեր Մարկոսյանը:

 

Ինստիտուտի տնօրենը Մեդիամաքսին տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների հայտնաբերման տեղորոշիչ կայանի մոդելը պատրաստելուն պես դիմելու են Պաշտպանության նախարարությանը՝ դրանք ներդնելու առաջարկով:

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին