Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին - Mediamax.am

Մարտ 05, 2026
7129 դիտում

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում, եւ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:

Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

 

Լուրը հաստատել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

 

Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

 

 




Մեր ընտրանին