Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր - Mediamax.am

Փետրվար 14, 2026
17182 դիտում

Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից  2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում  հակառակորդը, կիրառելով  տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր:

 

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել  ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետեւանքների:

 

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ: 




Մեր ընտրանին