Բաքուն շարունակում է մերժել հրադադարի խախտման վերահսկման մեխանիզմը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
7166 դիտում

Բաքուն շարունակում է մերժել հրադադարի խախտման վերահսկման մեխանիզմը


Էլմար Մամեդյարովը եւ Էդվարդ Նալբանդյանը
Էլմար Մամեդյարովը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանն օգտագործում է հրադադարի վերահսկման մեխանիզմների հարցը «հակամարտության համապարփակ իրավաքաղաքական կարգավորումից ուշադրությունը շեղելու նպատակով»:

«Նման մեխանիզմը գործի դնելու անհրաժեշտությունը օրակարգում հատուկ ներառվում է Երեւանի կողմից: Այդ տեխնիկական հարցը Հայաստանին պետք է հակամարտության համապարփակ իրավաքաղաքական կարգավորումից ուշադրությունը շեղելու, ստատուս-քվոն պահպանելու եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան պահպանելու համար: Մենք նախկինում էլ ենք ասել, որ միջադեպերի հետաքննման մեխանիզմները կարելի է ներդնել այնտեղից հայկական զորքերի դուրս բերման ընթացքում: Հերիք է նրանք լքեն Ադրբեջանի տարածքները, եւ միջադեպերը իսպառ կվերանան, այլեւս բան չի մնա հետաքննելու», - ասել է Էլմար Մամեդյարովը Коммерсантъ թերթին տված հարցազրույցում:




Մեր ընտրանին