Զինադադարը բավարար չէ, ԼՂ խնդրի իրական լուծում է պետք, ասել է Ֆրանսիայի նախագահը - Mediamax.am

3221 դիտում

Զինադադարը բավարար չէ, ԼՂ խնդրի իրական լուծում է պետք, ասել է Ֆրանսիայի նախագահը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երեւանում ասել է, որ « զինադադարը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի իրական լուծումը»:

«Այս խնդիրը խոչընդոտում է Հայաստանի իրական  զարգացմանը: Ես երեկ Ադրբեջանում էի, այսօր Հայաստանում եմ: Ֆրանսիան հիշում է իր հանձնառությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այս հակամարտությունը գտնի իր լուծումը»,- Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահը:

 

Նրա խոսքերով, Ֆրանսիան պատրաստ է հյուրընկալել  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` փոխվստահության մթնոլորտ հաստատելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին