Յաիր Աուրոն. Տառապանքը չափման ենթակա չէ - Mediamax.am

exclusive
8987 դիտում

Յաիր Աուրոն. Տառապանքը չափման ենթակա չէ

Յաիր Աուրոնը
Յաիր Աուրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսը զրուցել է պատմաբան եւ ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի հետ:

 

Հոլոքոստի ժամանակ «Մուսա լեռան քառասուն օրը» ամենաընթերցվող գրքերից էր հրեական գետոյում: Որոշ ապացույցներ եմ գտել, որ այն ժամանակ, երբ մարդիկ երկմտում էին՝ ապստամբե՞լ գետոյում, թե՞ թաքնվել, նրանք դիմում էին Մուսա լեռան օրինակին:

 

***

 

Ցավոք, ես միակն եմ, որն Իսրայելում ցեղասպանություն առարկա է դասավանդում: Կրթությունը շատ կարեւոր է, մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել Կոնգոյում, քանի որ այդ երկիրը շատ հեռու է մեզանից:

 

Սակայն մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել եզդիների հետ Սիրիայում եւ Իրաքի որոշ հատվածներում: Մենք գիտենք, սակայն ոչ ոքի դա չի մտահոգում: Նրանք [քաղաքական գործիչները] պատրաստ չեն մեկ քայլ անգամ անել, որպեսզի կանխեն այդ փորձը: Դարֆուրը շարունակվում է 2003-ից ի վեր՝ 12 տարի: Սակայն նրանք ամեն օր շարունակում են այնտեղ մարդ սպանել: Եվ մենք պատասխանատու ենք դրա համար, եւ մենք ենք դրա մեղավորը: «Մենք» ասելով, ես նկատի ունեմ նաեւ հրեաներին եւ հայերին, քանի որ մենք որեւէ բան չենք ձեռնարկում:

 

***

 

Դուք չեք կարող չափել տառապանքը: Նրանց համար, ովքեր անցել են այդ տառապանքի միջով՝ դա անսահման է: Դուք չունեք դրա չափման բարոյական իրավունքը, սակայն միեւնույն է, մենք դա չափում ենք: Հրեաները չափում են դա: Եվ բարոյական տեսանկյունից դա անընդունելի է ինձ համար: 

 

***

 

Ես շատ հպարտ եմ: Երբ ես սկսում էի իմ դասընթացը 2007թ., 7 ուսանողի ունեի, այժմ ունենք 4500 ուսանող: Այն պարտադիր դասընթաց չէ՝ ընտրովի է: Բոլորը քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ բոլորը հստակ աջակցում են հայկական հարցին:

 

***

 

Ֆրանսիացի լրագրողը զրուցել է Ռուանդայում ոճրագործների հետ: Նրանք առավոտյան մարդկանց էին սպանում, իսկ երեկոյան բար գնում՝ գարեջուր խմելու, ինչից հետո գնում էին տուն եւ սեքսով զբաղվում իրենց կանանց հետ, իսկ հաջորդ առավոտ կրկին գնում էին մարդկանց սպանելու:

 

Կոնգոյում մի կին կա, որն իմ մտերիմ ընկերն է դարձել: Նա իր ողջ ընտանիքն է կորցրել: Նրա ամուսնուն եւ երեք երեխաներին սպանել են: Մի երեկո նա ամուսինների վիճաբանություն է լսում: Ամուսինն անցակետից տուն է վերադառնում արյունոտ, եւ կինը բղավում է նրա վրա. «Դու վաղը չես գնա այնտեղ, այսօր քանի՞ մարդ ես սպանել»: Իսկ ամուսինը պատասխանում է. «Վաղը ես կրկին վերադառնալու եմ այնտեղ, քանի որ իմ պարտականությունն է փրկել Ռուանդան»: Այսպիսի պահ կա ցանկացած ցեղասպանության ժամանակ, ինչպես ձեր, այնպես էլ մեր ցեղասպանության ընթացքում: «Մենք պետք է սպանենք հրեաներին, մենք պետք է սպանենք հայերին, նրանք վտանգավոր են, հրեաները տիրում են աշխարհին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին