ԵՄ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ որեւէ պետության դեմ, ասել է Հայաստանի նախագահը - Mediamax.am

4340 դիտում

ԵՄ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ որեւէ պետության դեմ, ասել է Հայաստանի նախագահը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունն «իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ»:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է հուլիսի 11-ին Քիշնեւում`Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին հետեւած համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը», - շեշտել է ՀՀ նախագահը:

 

«Արդյունավետ աշխատելու համար Արեւելյան գործընկերությունը պետք է հասկանալի եւ հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ի՞նչ իրենք ստացան այս գործընթացից», - ասել է ՀՀ նախագահը:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ «Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարեւորում է փակ սահմաններին վերջ դնելը»:

 

«Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս», - նկատել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին