Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մի շարք եվրոպական երկրների հետ միասին միացել է ԿԺԴՀ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:
«Եվրոպական միությունը հաշվի է առնում եւ ողջունում է այդ երկրների որոշումները», - այդ կապակցությամբ ասել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին միացել են նաեւ Մոլդովան, Խորվաթիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
Փետրվարին ԵՄ-ն ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել` այդ երկրում կայացած միջուկային փորձարկումների հետեւանքով:
Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները սատարել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
















